Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարվել![]() 14 օգոստոսի 2013 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն այսօր հայտարարել է, որ տեղի ժամանակով ժամը 16:00 –ից (Երևանի ժամանակով 18:00) հայտարարվում է արտակարգ դրություն, հաղորդում է Agence France-Presse-ը: Երկրի ղեկավարի բացատրությամբ արտակարգ դրության ռեժիմը գործելու է մեկ ամիս, ամբողջ երկրի տարածքում: Մանսուրի վարչակարգը նշել է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է «երկրում կարգ ու կանոն հաստատելու և հետագա արյունահեղությունը կանխելու նպատակով»: Դրության վերահսկողությունը հանձնարարվել է զինված ուժերին և իրավապահ մարմիններին: Արտակարգ դրությունը հայտարարվեց երկրի մայրաքաղաք Կահիրեում և այլ քաղաքներում սկսված անկարգությունների ֆոնին, որ սկսվել էին իշխանությունների` հրապարակները նախկին նախագահ Մուահմեդ մուրսիի կողմնակիցներին` բողոքի դուրս եկած իսլամիստներին հրապարակներից ցրելու փորձերի արդյունքում: Անկարգությունների հետևանքով, տարբեր աղբյուրների տվյալներով, միայն Կահիրեում մոտ 124 մարդ է մահացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |