Սկսվել է Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրման անգործության պատճառների քննությունը

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը սկսել է հետաքննել Հայաստանը արտաքին աշխարհի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ կապող Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրման անգործության պատճառները: Ըստ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վանահ Հովհաննիսյանի, ՌԴ Պետդումայի հանձնաժողովի նիստում հնչեցին տարբեր տեսակետներ այդ հարցի վերաբերյալ: «Եթե Ռուսաստանը գտնում է, որ պատճառը թերբեռնվածությունն է, ապա Հայաստանի գործարարները արդեն չորս ամիս է ինչ ակցիզային դրոշմանիշների են սպասում»,-նշել է նա: «Հայ գործարարները կարծում են, որ բեռների փոխադրման համար վարձը այդտեղ արհեստականորեն բարձրացված է եւ բեռների փոխադրումը շահավետ չէ»,-ասել է Վ.Հավհաննիսյանը: Նրա խոսքերով, 15 տարվա մեկուսացումը ստիպել է հայ գործարարներին գտնել այլ ուղիներ, յուրացնել նոր միջանցքներ, սակայն միանգամից դժվար է վերափոխվել: Միեւնույն ժամանակ Վ.Հովհաննիսյանը համոզված է, որ լաստանավային փախդրումը ժամանակի ընթացքում կապացուցի իր արդյունավետությունը: «Լաստանավային փոխադրումը կա, սակայն բեռներ չեն տեղափոխվում»,-նշել է ռուսական կողմից հանձնաժողովի համանախագահ, Դաշնության Խորհրդի անդամ Ն.Ռիժկովը: «Փոխարենը այդ ուղիով բեռներ են փոխադրվում Ռումինիա, Բուլղարիա եւ Ուկրաինա: Մենք, խորհրդարանականներս, չենք կարող «գործի դնել» լաստանավային փոխադրումները, մենք կարող ենք քաղաքականությունը մշակել»,-ընդգծել է նա, հաղորդում է Իտար-Տասսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---