Թուրքիայում հայտնաբերել են Աբրահամ մարգարեի «կորուսյալ քաղաքը»![]() 17 օգոստոսի 2013 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հարավթուրքական Ղիլիս քաղաքից ոչ հեռու հնագետները հայտնաբերել են բրոնզե դարի «կորուսյալ քաղաք», որտեղ, ըստ պեղումների ղեկավար, պրոֆեսոր Աթիլա Էնգինի, կարող էր բնակվել բիբլիական Աբրահամ մարգարեն: «Ըստ երկաթե դարի մագաղաթի, այստեղ հայտնաբերված կորուսյալ քաղաքում է ապրել Աբրահամ մարգարեն: Սա մեծ հայտնագործություն է տարածաշրջանի և երկրում զբոսաշրջության զարգացման համար»,-հայտարարել է Էնգինը, գրում է Hurriyet Daily News-ը: Պարզ չէ, թե ինչ փաստաթղթի վրա է հղում տալիս Էնգինը: Հնագետների աշխատանքի արդյունքները հրապարակված չեն միջազգային հնագիտական ամսագրերում: Էնգինը նաև հայտնել է, որ հայտնաբերվել է նաև 134 հատ մետաղադրամ, որոնք դասվում են Ալեքսանդր Մակեդանոցու ժամանակներին: Գիտնականները ենթադրում են, որ վայրը համապատասխանում է Ուլիս քաղաքին, սակայն չեն պնդում, քանիդ դեռ չկան լրացուցիչ ապացույցներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |