17 օգոստոսի 2013 - 13:43 AMT
Սեյրան Օհանյանը հանձնարարեց. Բնակավայրերում տեղակայված զորամասերի զինվորներն ամեն օր երգով կանցնեն քաղաքի փողոցներով

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ երիտասարդներից մեկը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առաջարկ ներկայացրեց. «Մի ժամանակ ավանդույթ կար, որ քաղաքում տեղակայված զորամասի զինվորներն ամեն օր շարասյունով, իրենց վաշտի երգերը երգելով անցնում էին քաղաքի փողոցներով: Եթե այս ավանդույթը վերականգնվի, այն բանակ- հասարակություն կապն իրականում ավելի կսերտացնի, քան շատ այլ միջոցառումներ, երիտասարդներին, երեխաներին հայրենասիրական ոգի կներշնչի»:

«Ավանդույթը գոյություն ունի, պարզապես պետք է տարածել ամեն տեղ, յուրաքանչյուր բնակավայրում: Բոլոր փողոցներով անցնել հնարավոր չէ և այդ պատճառով բոլորը չեն տեսնում և բոլորը չգիտեն դրա մասին: Համամիտ եմ, որ պետք է ընդլայնել և տարածել», - ասաց նախարարը` համապատասխան հանձնարարական տալով: