Այս շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ

Այս շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում առաջնագծում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---