Եգիպտոսի ԱԳՆ. Եվրոպան չի հասկանում, թե ինչ է կատարվում Եգիպտոսում

Եգիպտոսի ԱԳՆ. Եվրոպան չի հասկանում, թե ինչ է կատարվում Եգիպտոսում

PanARMENIAN.Net - Եվրոպացի քաղաքական գործիչները չեն հասկանում, թե ինչի հետ են բախվել նոր եգիպտական իշխանությունները, հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ մամուլի քարտուղար Բադր Աբդել Ատտին: «Մենք խնդրում ենք, որ աշխարհն ու Եվրոպան մասնավորապես իրենց դիրքորոշման մեջ հիմնվեն իրական տեղեկատվության վրա այն մասին, թե ինչ է կատարվում Եգիպտոսում՝ մենք ստիպված ենք հետ մղել զինյալ ծայրահեղականների հարձակումները: Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած միջամտություն Եգիպտոսի ներքին գործերին: Սակայն, ցավոք, հենց այդպիսի միջամտություն ենք տեսնում Թուրքիայի կողմից»,-ասել է նա;

Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Օլանդն ու Քեմերոնը կոչ են արել Եվրամիությանը հստակ արձագանքել իրադարձություններին, որոնք կատարվում են Եգիպտոսում, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---