Արարատի մարզից պաշտոնյաների դեմ քրգործը ՀՔԾ-ից ուղարկվել է այլ քննչական մարմին

Արարատի մարզից պաշտոնյաների դեմ քրգործը ՀՔԾ-ից ուղարկվել է այլ քննչական մարմին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին Արտաշատի քաղաքային լճի և դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձիք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Չարաշահումն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել: Այս և նաև վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացրած առևտրային և այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետևանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը նախաքննությունը շարունակելու համար ՀՀ Գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է այլ քննչական մարմին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՀՔԾ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---