Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանին՝ օգոստոսի 15-ին Բեյրութում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկային զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի, լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Լիբանանի նախագահին, զոհվածների հարազատներին և Լիբանանի եղբայրական ժողովրդին` մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Պայթյունը որոտացել էր Լիբանանի մայրաքաղաքի հարավային` շիական թաղամասում, որը համարվում է Հեզբոլլահ շարժման հենակել: Զոհվել է առնվազն 17, վիրավորվել 120 մարդ: Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել մինչ այժմ անհայտ «Սարայաթ Աիշա» սուննիական ահաբեկչական կազմակերպությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---