Բաքվում պահանջում են Ադրբեջանում Իրանի դեսպանին «պերսոնա նոն գրատա» հայտարարել

PanARMENIAN.Net - Օրերս «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամները Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ բողոքի գործողություն են անցկացրել: Դատապարտելով Աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարի հասցեին Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանիի` դիվանագիտական շրջանակներից դուրս հայտարարությունները` գործողության մասնակիցները պահանջել են նրան «պերսոնա նոն գրատա» հայտարարել: Չնայած ոստիկանության` դեսպանատան տարածքը լքելու պահանջներին` ցուցարարները, այնուամենայնիվ, կարդացել են իրենց բանաձեւը, որում պահանջում են վերականգնել Իրանում բնակվող ադրբեջանցիների` մայրենի լեզվով ուսանելու, դպրոցներ, համալսարաններ բացելու, ազգային մշակույթը զարգացնելու իրավունքը: Սակայն բանաձեւը չի հաջողվել հանձնել դեսպանատան աշխատակիցներին, քանի որ վերջիններս հրաժարվել են այն վերցնել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---