Տորոնտոյում մեկնարկել է Զորյան ինստիտուտի Ցեղասպանության գծով 12-րդ միջազգային ծրագիրը![]() 3 սեպտեմբերի 2013 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Տորոնտոյում մեկնարկել է Զորյանի ինստիտուտի Հայոց ցեղասպանության գծով 12-րդ միջազգային ծրագիրը, որը ներառում է նաև մարդու իրավունքների խախտումները Սիրիայում, Եգիպտոսում և Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի այլ երկրներում: Ըստ gagrule.net-ի, այս տարի ծրագրին կմասնակցի 22 ուսանող 10 երկրից: Ուսանողներից շատերի համար ցեղասպանության և մարդու իրավունքների թեման իրենց ազգային ինքնագիտակցության մաս է կազմում. քրդերի, նիգերիացիների, պակիստանցիների, հայերի ու հրեաների համար: Դասընթացի տնօրեն, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ջոյ Ափսելը նշում է, որ հիանալի կլիներ միասին տեսնել ոճրագործների ու զոհերի ժառանգներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ խմբում՝ թուրքերին, քրդերին ու հայերին, որոնք ընդհանուր հետաքրքրություններ կգտնեին, ուսումնասիրելով կարծրատիպերը, հիշողությունը, ուրացումն ու հաշտեցումը՝ միմյանց տեսնելով մարդկության պրիզմայով: Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին դասընթացը Զորյան ինստիտուտում կազմակերպվեց 2002թ. որպես փորձնական նախագիծ, որի համակարգողն էր Լորն Շիրինյանը: Նա ներգրավեց ուսանողների Հայաստանից, Ավստրալիայից, Կանադայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից ու ԱՄՆ-ից: Երեք ուսանողներ, որոնք մասնակցեցին փորձնական դասընթացին, հանդես եկան զեկույցներով Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ասոցիացիայի (IAGS) հեղինակավոր խորհրդաժողովում, որն անցավ Իռլանդիայի Հոլուեյ քաղաքում: Զորյան ինստիտուտը միավորում է երկու շահույթ չհետապնդող հետազոտական ինստիտուտներ`. Քեմբրիջի, Մասաչուսեթս հիմնադրված 1982թ և Կանադայի Զորյանի ինստիտուտը , հիմնադրված 1984թ. Ինստիտուտի հետազոտությունները վերաբերում են հետևյալ երեք բնագավառներին`ցեղասպանության ուսումնասիրություններ, սփյուռքի ուսումնասիրություններ և Հայաստանի քաղաքականության ուսումնասիրություններ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |