4 սեպտեմբերի 2013 - 16:40 AMT
Դենիս Դվորնիկով. ՄՄ ստեղծումն ու զարգացումը ոչ մի կապ չունի խորհրդային անցյալի վերականգնման հետ

Ռուսաստանի, Հայաստանի և ՄՄ մյուս երկրների համագործակցության արդյունքները պետք է տեսանելիորեն երեք բան ցույց տա: Այդ մասին այսօր PanARMENIAN.Net-ին է հայտարարել ՌԴ Հանրային պալատի անդամ, քաղաքագետ Դենիս Դվորնիկովը: «Առաջինը՝ անդամակցությունն ու տնտեսական ինտեգրումը ՄՄ շրջանակներում շահավետ է ու արդյունավետ: Երկրորդը՝ ՄՄ ստեղծումն ու զարգացումը ոչ մի կապ չունի խորհրդային անցյալի վերականգնման և պարտադրված տիրապետման հետ: Երրորդը՝ՄՄ-ն դա իրավահավասար գաղափարակիցների նախագիծ է, հիմնված հստակ ձևակերպված աստիճանական տնտեսական ու միջազգային քաղաքական զարգացման վրա: Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հաջողությունները, որոնք ակնկալվում են ՄՄ-ին նրա անդամակցությունից, կհայտնվեն ուշադիր և խիստ զննության տակ: Ցանկացած բարդություն կամ թյուրիմացություն կարող է ուղղակի խաչ քաշել միջպետական նախագծի վրա»,-ասել է Դվորնիկովը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղին հանձնվեց «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ հավատարմագրային կառավարման 30 տարի ժամկետով՝ այն 10 տարով երկարացնելու իրավունքով: Այդ նպատակով երկրում ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը: