Բաղրամյան 26-ում օրն անհանգիստ էր. Բողոքում էին՝ դեմ ենք մաքսային միությանը![]() ![]() PanARMENIAN.Net - Բաղրամյան 26-ում այսօր անհանգիստ էր: Նախագահի նստավայրի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, որվքեր դժգոհ էին երեկ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարությունից, թե Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, ինչպես նաև հետագայում մասնակցել ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը: Մասնակիցներից ոմանք բողոքի ակցիայի եկել էին «СССР» պաղպաղակները ձեռքում, ինչով ուզում էին ապացուցել ավելի վաղ համացանցում շատերի կողմից արտահայտված կարծիքը, թե Մաքսային միությանը միանալով Հայաստանը կրկին կվերադառնա ԽՍՀՄ ժամանակաշրջան: Բողոքի ակցիա անցկացնելու մասին ակտիվիստները պայմանավորվել էին Facebook-ի միջոցով: Նախագահի հայտարարությունից մեկ-երկու ժամ անց արդեն ստեղծվել էր «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» էջը, որը մինչև այսօրվա ակցիայի մեկնարկն արդեն հազարից ավելի անդամ ուներ: «Հայաստանը չի մտնելու Մաքսային միություն, իսկ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ և մտնել ուր ուզում է»,- ասվում էր էջի նկարագրությունում: Նախագահականի դիմացի մայթում հավաքված ակտիվիստները նախագահի հրաժարականն էին պահանջում՝ անդադար վանկարկելով «հե-ռա-ցիր, հե-ռա-ցիր»: Երիտասարդների շարքերում էր Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Ինչպես նա ասաց լրագրողներին, իրենք եկել են թողնելու հաղորդագրություն, որ «զգուշացեք, նման քայլի հանկարծ չգնաք: Թույլ չենք տալու, որ որևիցե մեկը դավաճանություն անի: Բայց եթե փորձեն Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու ավելի լուրջ քայլեր ձեռնարկել, կստանան շատ լուրջ և հուժկու հակահարված»: Սանասարյանի ու այլ ակտիվիստների գլխավորած մայթն անցնելու փորձը ձախողվեց, ավելի շուտ՝ ոստիկանների հետ բախումների դրդեց, որոնց արդյունքում Սանասարյանին ու ևս 8 հոգու ոստիկանությունը«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի* համաձայն վարչական բերման ենթարկեց: Ինչպես PanARMENIAN.Net ին ասացին ոստիկանությունում, արձանագրություններ կազմելուց հետո նրանց պետք է բաց թողնեին: Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց tert.am-ը, վարչական բերման ենթարկվածների շարքում էին նաև Վիլեն Գաբրիելյանը, Ալեն Մանուկյանը, Կարեն Հարությունյանն ու Սուրեն Սահակյանը: Բողոքի ակցիային մասնակցելու էր եկել նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով՝ պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից «շատ բան կարող է հայտարարել, բացի Հայաստանի Հանրապետության ստրատեգիական կողմնորոշմանը վերաբերող հարցերից»: Հայրիկյանի համոզմամբ այս դեպքում պետք է հանրաքվե կազմակերպվեր: Իսկ ընդհանուր առմամբ այսօրվա ակցիային մոտ 100 քաղաքացի էր մասնակցում, եզրափակում է Newsarmenia-ն: * «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» oրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է. «Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |