Հայաստան և ՄՄ. Եվրախորհրդարանում գտել են «մեղավորին», դա ամենևին էլ Երևանը չէ![]() 6 սեպտեմբերի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը սեպտեմբերի 12-ին Ստրասբուրգում լսումներ կանցկացնի և հավանություն կտա Արևելյան երկրների հանդեպ ՌԴ ճնշման մասին բանաձևին: Համապատասխան որոշումը կայացվել է սեպտեմբերի 5-ին Եվրախորհրդարանի նախագահների խորհրդաժողովի նիստում: «Ես գոհ եմ, որ Եվրախորհրդարանը հստակ դիրքորոշում կորդեգրի այդ հարցում»,-հայտարարել է ԽՎ Եվրանեսթի (ԵՄ Արևելյան գործընկերության երկրներ) փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յացեկ Սարիուշ-Վոլսկին: Հենց ԵԺԿ-ն է նախաձեռնել քննարկումը, հայտ ներկայացնելով «Արևելյան գործընկերության երկրների հանդեպ Ռուսաստանի ճնշումը Վիլնյուսում առաջիկա գագաթաժողովի համատեքստում» վերնագրով: Նա նշել է, որ վերջին իրադարձությունները, ինչպես Հայաստանի հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, Վրաստանի վարչապետի հայտարարությունը ՄՄ-ին միանալու հնարավորությունը քննարկելու մասին, ինչպես նաև առևտրային պատերազմն Ուկրաինայի դեմ ու բազմաթիվ սպառնալիքները Մոլդովային, լկտի փորձ են հարցականի տակ դնելու Արևելյան գործընկերության նախագիծը, հայտնում է polemika.com.ua-ն: «Հայաստանի հանդեպ ճնշման մասին հայտնի էր, այդ իմաստով դա զարմանալի չէ: Բայց այն փատը, որ ճնշումը հաջող եղավ և Հայաստանին ուժով, եթե ուզում եք, ստիպեցին փոխել որոշումը, զարմացնում է, և մենք խորապես ցավում ենք դրա համար»,-մեջբերում է Յացեկ Սարիուշ-Վոլսկու խոսքը DP.ru-ն: «Տագնապալի է ընդհանուր համատեքստը: Այդ ճնշումը վերաբերում է բոլոր չորս երկրներին՝ ներառյալ Հայաստանը, որոնք ձգտում են գործընկերության: Դա ավելի լայն կտավի մի մասն է, վախը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել»,-գտնում է նա: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: «Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի ակնհայտ ցանկությունը միանալ Մաքսային միությանը: Մենք շտապում ենք խորամուխ լինել Հայաստանի մտադրությունների մեջ, ապահովելու համար այդ որոշման համատեղելիությունը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնվող պարտավորությունների հետ: Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք մեր հետագա գործողությունների համար: Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) հիմք են հանդիսանում բոլորի համար շահավետ բարեփոխումների համար, ոչ թե զրոյական արդյունքով խաղ են, և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,-ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |