Բաքվի գաղտնի ցանկությունները. Ադրբեջանի ԱԳՆ-ն երազում է, որ Ղարաբաղ այցելողները ներողություն խնդրեն![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Սև ցուցակ» կոչվող խեղկատակության վերջը չի երևում: Այս անգամ «նշանառության տակ է» հայտնվել գերմանական պատվիրակությունը՝ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեի գլխավորությամբ: Ի դեպ, Ստեփանակերտ այցելության ժամանակ Կլիմկեն հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, վերջինս հայտարարել է, որ Ղարաբաղը շահագրգռված է զարգացնել Գերմանիայի հետ հարաբերությունները, ինչի համար կան բոլոր նախադրյալները: Այցից հետո սկսվեց ադրբեջանցիների արդեն ավանդական դարձած հիստերիան: Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը սկսեց «հետաքննել» Ղարաբաղ գերմանական պատվիրակության այցելության մասին տեղեկություններն և մտադիր է բողոքել «համապատասխան մարմիններին»: Արդեն Երևանում Յուրգեն Կլիմկեն մեկնաբանել է ադրբեջանական «սև ցուցակի» հետ կապված պատմությունը: «Նա, ով վախեցնում է մարդկանց «սև ցուցակում» հայտնվելով կամ նրանով, որ թույլ չեն տա մուտք գործել երկիր, միայն ինքն իրեն է վնասում»: Եթե բոլորն արդեն ընտելացել են ցուցակը նոր անուններով Ադրբեջանի ԱԳՆ-ի պարբերաբար համալրմամբ, և լուրջ չեն ընդունում, ապա ադրբեջանական ԱԳՆ վերջին հայտարարությունը անհասանելի բարձրության հասցրեց Ադրբեջանի ղեկավարության քաղաքական հիմարությունը: Պարզվեց, որ Ադրբեջանի ղեկավարությանն ու ԱԳՆ-ին են դիմում «սև ցուցակում» ընդգրկված որոշ անձինք՝ «խնդրելով չեղյալ համարել այդ որոշումը»: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը: Ըստ նրա, Ադրբեջանի ԱԳՆ-ն կարող է քննարկել նման դիմումները: Ավելին՝ իրենց հայտարարություններում այդ մարդիկ հայտնում են, որ «նրանց խաբեությամբ են տարել Ղարաբաղ», հավելել է նա: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ մանրամասները: «Իրենց դիմումներում նրանք ափսոսանք են հայտնում այցի վերաբերյալ, նշում, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խնդրում հանել իրենց ազգանուններն այդ ցուցակից»,- ասել է Աբդուլլաևը: Աբդուլլաևը հույս է հայտնել, որ եթե այդ անձանց անունները հանվեն «ցուցակից», ապա նրանք այլևս «երբեք չեն այցելի Ղարաբաղ, հակառակ դեպքում ադրբեջանական կողմը կարող է միջազգային իրավունքի համաձայն ավելի լուրջ միջոցների դիմել, ընդհուպ մինչև ձերբակալություն՝ պետական սահմանը խախտելու համար»: Ինչպես արդեն գրել էինք, օգոստոսի սկզբում, երբ «սև ցուցակը» նոր էր հրապարակվել, իրենց անուններն այնտեղ գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել: Հիմա էլ պարզվում է, որ Ադրբեջանը պատրաստ է «մեծահոգաբար ներել» Ղարաբաղ այցելողներին, եթե վերջիններս ափսոսանք հայտնեն ու ներողություն խնդրեն: Սա ուղղակի պետական մակարդակով մի յուրահատուկ այլասերում է: Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |