24 մարտի 2006 - 18:50 AMT
Ղարաբաղյան հակամարտությունը ի վիճակի են կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները
«Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիր ստորագրվի, ըստ որի Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի ներքին գործերին խառնվելուց, ապա Ադրբեջանի քաղաքացիների, Ղարաբաղի բոլոր բնակիչների, առանց ազգայաին պատկանալեության խտրականության, համատեղ խաղաղ կյանքի ճանապարհներն ու ձեւը այնքան էլ բարդ չի լինի գտնել: Բնականաբար, մեթ տերությունների եւ ՄԱԿ-ի երաշխավորություններով»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում: Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները, քաղաքագետը նշեց, որ չի հավատում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը առաջիկայում:«Սակայն ես հաճախ սխալվում եմ այն պատճառով, որ հաշվի չեմ առնում խաղի կարեւոր մասնակիցների հիմարության եւ ագահության աստիճանը»,- ավելացրել է նա: Զարդուշտ Ալիզադեն համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են կարգավորել ոչ թե օտար քեռիները, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները: