24 մարտի 2006 - 19:17 AMT
Արգելվել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում «Հայ-թուրքական հարաբերություններ» կոնֆերանսի անցկացումը
Մարտի 26-ին Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ծրագրված «Հայ-թուրքական հարաբերությունները. թուրքական հեռանկարներ» կոնֆերանսը րագելվել է, հաղորդում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: Կոնֆերանսի աշխատանքներին պետք է մասնակցեին ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպաններ Գյունդուզ Աքթանը եւ Օմեր Էնգիմ Լյութեմը, որոնք պետք է խոսեին Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրաքական հարաբերությունների մասին: Ինչպես հայտնում է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանային մասնաճյուղը, նրանք Հայոց ցեղասպանության փաստի ժխտման վառ ներկայացուցիչներից են եւ իրենց ելույթներում միշտ փորձում են արդարացնել Օսմանյան Թուրքիայի գործողությունները 1915 թվականին եւ իրենց մեղքը բարդել հայերի վրա: Կոնֆերանսի անցկացման արգելման դեմ հանդես է եկել նաեւ համալսարանի հայ ուսանողները: «Ձեզ չեն սպասում Կալիֆորնիայում». այդպիսին է ոչ միայն Կալիֆորնիայի հայ ուսանողերի, այլեւ քոլեջների աշակերտների կարծիքը: