Մեծ Բրիտանիայի լորդերի պալատիբարունուհի Քերոլայն Քոքսին Հայաստան և Արցախ նրա արդեն 80-րդ ուղևորության ընթացքում ուղեկցում էԱմերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի (ANCA ER) գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը: Ինչպես հայտնում է ANCA ER-ը, Քերոլայն Քոքսն իր ղեկավարած ոչ կառավարական HART կազմակերպության վերականգնողական կենտրոնը կբացի Արցախում:
«Մեծ պատիվ է ուղեկցել լեդի Քոքսին Լեռնային Ղարաբաղ իր 80-րդ այցելության շրջանակում: Նվիրվածությունն ու սերը հայ ժողովրդի հանդեպ դրսևորվում է ամեն ինչում, ինչ նա անում է: Մեր բախտն իսկապես բերել է, որ նման անձնավորությունը պայքարում է մեր իրավունքների համար: Առաջին անգամ եմ Հայաստանում և Արցախում ու երջանիկ եմ, որ ժամանել են բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ»,- ասել է Միշել Հակոբյանը:
Միշել Հակոբյանը Երևան է ժամանել սեպտեմբերի 20-ին և Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 27-ը: Բարոնուհի Քոքսի հումանիտար կազմակերպության անդամները կմեկնեն Ղարաբաղ, որտեղ կհանդիպեն հանրապետության ղեկավարությանն ու հոգևորականներին: Նրանք Լեռնային Ղարաբաղ կուղևորվեն ուղղաթիռով, որը նվիրաբերվել է բարոնուհի Քոքսին Հայաստանի կառավարության կողմից՝ նրա 80-րդ այցելության պատվին:
Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնը միջազգայնորեն ճանաչված «Որակավորման բարձրացման կենտրոն է» և գործում է Հարավային Կովկասում: «Հայաստանի հոգին, որը ոչ միայն վերապրում է, այլև մոխրից հառնող գեղեցկություն է ստեղծում, տարածվում է ոչ միայն Ղարաբաղում ու Հայստանում, այլև նրա սահմաններից դուրս»,- հայտարարել է բարոնուհի Քոքսը:
Երեկբարոնուհի Քոքսին է ընդունել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահըշնորհակալություն է հայտնելբարոնուհում այս տարիներին արցախահայության կողքին լինելու համար, ով ամենաօրհասական պահերին և հաճախ վտանգվելով կյանքը, անգնահատելի աջակցություն ցուցաբերել արցախցիներին:
«Մենք անչափ բարձր ենք գնահատում Ձեր արիությունը, մարդասիրությունը, ազնվությունն ու խաղաղության և ազատության պաշտպանության դիրքերում Ձեր հաստատուն կեցվածքը, կարևորում Ձեր յուրաքանչյուր այցը: Ձեր գործադրած հսկայածավալ ջանքերը մեծ արժեք ունեն նաև Ղարաբաղյան պատերազմի տարեգրությունն ամրագրելու տեսանկյունից: Դուք վայելում եք և մշտապես վայելելու եք հայ ժողովրդի ճանաչումը, մեծարանքն ու սերը»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Բարոնուհի Քոքսը նախագահի հետ կիսվել էԱրցախ և Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից անկրկնելի տպավորություններով՝ ընդգծելով, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության և նաև Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար:
Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս իր հնարավորությունների սահմաններում աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Բարոնուհի Քոքսը հումանիտար աջակցություն է տրամադրում նաև Սուդանին, Նիգերիային, Ուգանդային, Բիրմային ու Ինդոնեզիային: Նա նաև կարևոր դերակատարություն ունի հետխորհրդային տարածքի երկրներում որբերի աջակցության քաղաքականությունը փոխելու առումով՝ նպաստելով, որ մանկատների երեխաներն ընտանիքում մեծանան:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ամենախոշոր և ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որն իրականացնում է հասարակական գործունեություն և կապ է պաշտպանում կառավարության հետ: Կազմակերպությունը հայ ժողովրդի շահերի արտահայտողն ու պաշտպանն է ԱՄՆ-նում, կազմակերպությունը ներկայացված է տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակներով: ANCA-ն հիմնվել է 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վահան Քարդաշյանի կողմից, որը եղել է Օսմանյան կայսրության նախկին հյուպատոսը Վաշինգտոնում: Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Հայաստանի անկախությանն աջակցող ամերիկյան կոմիտե»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, կենտրոնական գրասենյակներ կան նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Կազմակերպությունն ունի շուրջ 50 ներկայացուցիչներ տեղերում և հազարավոր ակտիվիստներ, որոնք համագործակցում են աշխահի տարբեր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում, Կանադայում և Ավստրալիայում գործող ցանցի ներկայացուցիչների հետ: Կազմակերպության նախագահն է Քեն Խաչիկյանը:
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարունուհի Քերոլայն Քոքսին 1982 թվականին շնորհվեց Ցմահ Պերի կոչում և 1985-ից մինչև 2005 թվականը հանդիսանում էր Լորդերի Պալատի փոխխոսնակը: 1991-2001 թվականներին նա Բորնմաութ համալսարանի հիմնադիր կանցլերն էր, ներկայումս հանդիսանում է Լիվերպուլի Հուսո համալսարանի կանցլերը և Բուժքույրության Թագավորական քոլեջի փոխնախագահը: Նա լրջորեն ներգրավված է միջազգային մարդասիրական աշխատանքների մեջ: Բարոնուհին HART (Humanitarian Aid Relief Trust)-ի Գլխավոր գործադիրն է:
Հայ-բրիտանական բազմակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգևտրավել է Մխիթար Գոշի շքանշանով: Լեռնային Ղարաբաղ այցելությունների համար բարոնուհի Քոքսն ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: