Հայաստանը Չերնոգորիայի դիվանագետների համար վերացնում է մուտքի արտոնագրի պահանջը![]() 26 սեպտեմբերի 2013 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը և Չերնոգորիան փոխադարձաբար չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ միմյանց պետություններում, ինչը բարդացնում է երկու պետությունների դիվանագետների կողմից մուտքի արտոնագրի ձեռքբերումը: Ելնելով այս հանգամանքից՝ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարության միջև դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Սույն համաձայնագրի ստորագրումը ուղղված է լրացնելու այդ բացը և, միաժամանակ, նպաստելու Հայաստանի Հանրապետության և Չերնոգորիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը, պաշտոնական այցելությունների խթանմանը: Հայաստանի Հանրապետությունն ունի դիվանագիտական անձնագրերով մուտքի արտոնագրի պահանջի վերացման վերաբերյալ համաձայնագրեր բազմաթիվ պետությունների, այդ թվում` Եվրոպական Միության անդամ և անդամ չհանդիսացող մի շարք եվրոպական երկրների հետ (Սերբիա, Սլովակիա, Խորվաթիա, Կիպրոս, Լեհաստան, Ֆրանսիա և Շվեյցարիա): Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր, որով, ի թիվս այլ դրույթների, նախատեսվում է վերացնել ԵՄ պետություններ այցելելիս մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար: Հետևաբար, այս Համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է ոչ ԵՄ անդամ Չերնոգորիայի հետ նույնպես հաստատելու դիվանագիտական անձնագրերով մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմ: 2013 թ. հունվարի 10-ից ԵՄ անդամ երկրի, ինչպես նաև Շենգենյան գոտում գտնվող, սակայն Եվրամիության անդամ չհանդիսացող Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիները Հայաստանի տարածք կարող են մտնել առանց մուտքի արտոնագրի: Երեք տասնյակից ավելի երկրների քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում: Արևելյան գործընկերության ծրագրով Եվրոպան նույնպես 2012-ի դեկտեմբերին Հայաստանին ընդառաջ քայլ արեց՝ Հայաստանի 16 խումբ քաղաքացիների համար դյուրացնելով մուտքի արտոնագիր ստանալը`ուսանողներ, գիտնականներ, մարզիկներ, լրագրողներ, արվեստի գործիչներ, Եվրոպայում օրինական բնակվող հարազատներ ունեցողներ, սփյուռքահայ կազմակերպությունների կողմից հրավեր ստացած անձիք: Համաձայնագրով նվազել է նաև Շենգենի վիզայի արժեքը՝ 60 եվրոյից մինչև 35 եվրո: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |