Թուրքիայում հայտնաբերել են բանտից փախած բոլոր քրդերին![]() 26 սեպտեմբերի 2013 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքական հատուկ ծառայությունները հայտնաբերել և ձերբակալել են չորեքշաբթի բանտից փախած Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 18 ակտիվիստներին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Քրդերը, որոնք պատիժ էին կրում կամ դատավարության էին սպասում բանտում ՔԱԿ հետ կապերի համար, փախուստի էին դիմել փորած թունելի միջոցով: Բոլորին հաջողվել է հայտնաբերել Բինգյոլ քաղաքից 16 կմ հեռավորության վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Սեպտեմբերի սկզբին ՔԱԿ գրոհայինները դադարեցին հեռանալ Թուրքիայի տարածքից: ՔԱԿ առաջնորդներից մեկը՝ Ջեմիալ Բայիկը հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը ոչ մի բարեփոխում չի անցկացնում երկրի քրդական բնակչության համար, ուստի գրոհայինները չեն լքի Թուրքիայի տարածքը: Կալանավայրում գտնվող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նախկինում կոչ էր արել կազմակերպության անդամներին զենքը վայր դնել ու հեռանալ երկրից: Գրոհայինները սկսեցին լքել Թուրքիայի տարածքը մայիսի 8-ին: Թուրքիայի հակամարտությունը քրդերի հետ, որոնք պահանջում են անկախ քրդական պետության ստեղծում, շարունակվում է ավելի քան 25 տարի, և արդեն 40 հազար կյանք է խլել: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և Եվրամիության կողմից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |