28 մարտի 2006 - 19:21 AMT
Մարտի 29-ին տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների մոնիթորինգ
ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, մարտի 29-ին ծրագրված է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գծի մոնիթորինգ` Տերտերի շրջանի Ղափանլի գյուղի մոտ: Ադրբեջանական կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ ներկայիս նախագահ ի դաշտային օգնական Հարի Էրոնենը եւ Պիտեր Կին: Ղարաբաղյան կողմից մոնիթորինգը կանցկացնի ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնականներ Ալեքսանդր Սամարսկին եւ Իմրե Պալատինուսը: