28 մարտի 2006 - 20:23 AMT
Դրամաշնորհի հատկացումը ՀՀ-ին «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակներում քաղաքական նպատակներ չի հետապնդում
«Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի (ՀՄԿ) կողմից դրամաշնորհի հատկացումը Հայաստանին քաղաքական նպատակներ չի հետապնդում: Այդ մասին օն-լայն մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՀՄԿ ծրագրի ռեզիդենտ-տնօրեն Ալեքս Ռասինը: Նրա խոսքերով, 235,65 մլն դրամաշնորհը կօգտագործվի Հայաստանում աղքատության նվազեցման համար: «ՄՀԿ-ն ոչ մի աշխարհառազմավարական նպատակներ չի հետապնդում: Մենք հետազոտել ենք Հայաստանի բնակչության վիճակը 16 չափանիշներով եւ եկել ենք այն համոզման, որ աղքատության մակարդակը Հայաստանում կազմում է 30 տոկոս, ընդ որում աղքատ բնակչության մեծ մասը բնակվում է գյուղական շրջաններում: Հենց այդ պատճառով մենք կաշխատենք երեք ուղղություններով` ոռոգում, ճանապարհաշինություն եւ օժանդակություն գյուղացիներին արտադրածը իրացնելու գործում»,-նշել է նա: Ալեքս Ռասինը նշել է նաեւ, որ ծրագրի կատարման երաշխավորը Հայաստանի կառավարությունն է, որին կից կստեղծվի 11 հոգուց կազմված Խորհուրդ ՀՀ վարչապետի նախագահությամբ: «Մենք ունենք ծրագրի իրականացման տեխնիկական պլան, իսկ եառմսյակը մեկ Վաշինգտոն կներկայացվի զեկույց Հայաստանում կատարված աշխատանքի եւ ծախսված գումարների մասին»,-ընդգծել է ռեզիդենտ-տնօրենը:

Հիշեցնենք, որ ՄՀԿ-ն հիմնադրվել է Ջորջ Բուշի կողմից 2004 թվականին եւ նպատակ ունի աջակցել աշխարհի ամենաաղքատ երկրներից մի քանիսի զարգացմանը: Կորպորացիան միջոցներ է հատկացնում զարգացող երկրներին, ելնելով այն սկզբունքից, որի համաձայն օգնությունը պետք է հատկացվի միայն այն երկրների կառավարություններին, որոնք արդար են կառավարում, ներդրում են անում իրենց ժողովրդի շրջանում եւ օժանդակում են ձեռներեցությանը: