Այսօր ադրբեջանական Գյանջա քաղաքում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ շարքային Վուղար Սուլեյման օղլի Ջաֆարովի դին, ծնված 1989 թվականին:
Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության վրա հղումով, Ջաֆարովին ծառից կախված են հայտնաբերել Գյանջայի Նարիմանովի պողոտայում: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:
Ջաֆարովը զորակոչվել էր Ադրբեջանի Աղդամի շրջանից:
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ՊՆ հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Թուրալ Վագիֆ օղլու Աբդուլլաևը: Սեպտեմբերի 19-ին նա ծեծի է ենթարկվել Էլվին Մանսուրովի ու Վասիֆ Հասանովի կողմից Սումգայիթում:
2013 թվականի 5 ամսում, ըստ Բաքվի պաշտոնական տվյալների, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է մահացել, որից 35-ը ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, զոհվածների քանակը բանակում գերազանցել է 50: