Դարտմուտի խումբ. Ղարաբաղյան հարցով բանակցային գործընթացը պետք է երկու փուլի բաժանել

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի հեղինակները հայտարարել են, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին համապատասխան համաձայնագիր կկնքեն մի շարք հարցերի վերաբերյալ: «Բանակցությունների մասնակիցներ եւ ստորագրողներ կլինեն նրանք, ովքեր դրանց իրականացման պարտավորություններ կվերցնեն իրենց վրա »,- ասել է Դարտմուտի կոնֆերանսի համանախագահ Հարոլդ Սոնդերսը: Նա բանակցային գործըթացը բաժանեց երկու փուլի: Առաջինը միջանկյալ քայլեր կողմերի վստահության չափերի եւ բազմանշանակ զիջումների տեսքով, զորքերի միաժամանակ հեռացնելը, տարածքների ապառազմականցումը, գաղթականների վերադարձը, հաղորդակցության ուղիների վերականգնումը, ինչպես նաեւ տնտեսական եւ մշակութային համագործակցությունը: Երկրորդ փուլը ԼՂ վերջանական կարգավիճակի մշակման բանակցություններն են, խաղաղ համաձայնագրի կնքումը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:



Նրա խոսքերով, նախագծի բանաձեւը հնչում է այսպես.«Խաղաղություն եւ միջանկյալ կարգավիճակ տարածքների փոխարեն», որը տարբերվում է ադրբեջանական եւ հայ կողմերի միմյանց հակասող սկզբունքներից. այսինքն «խաղաղություն տարածքների փոխարեն» եւ «տարածքներ կարգավիճակի փոխարեն»: Հարոլդ Սոնդերսը նաեւ նշեց, որ նախագիծը ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ռուս համանախագահներին եւ նրանք ընդհանուր առմամբ դրական ընդունեցին այն: «Դեսպան Սթիվեն Մաննը հատկապես նշեց հակամարտող կողմերի միջեւ վստահության բարձրացման ուղղությամբ նախատեսված միջոցների գրավչությունը, որոնք մտնում են շրջանակային համաձայնագրի մեջ»,- հայտարարել է Հ. Սոնդերսը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Դարտմուտի կոնֆերանսը չի հանդիսանում ԵԱՀԿ ՄԽ փոխարինողը: «Մինսկի խմբի նպատակը վերջնական կարգավորման առաջարկն է, իսկ մերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնումն է»,- ընդգծեց նա:



Նշենք, որ Դարտմուտի կոնֆերանսը սկսել է գործել անցյալ դարի 60-ական թվականներից` տարածքային հակամարտությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ ընդհանուր դիրքերի մշակման համար: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ կոնֆերանսի համանախագահներ են հանդիսանում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---