Բողոքող բրազիլացի ուսուցիչները որոշել են ինքնուրույն բարձրացնել աշխատավարձը՝ կողոպտելով բանկերը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Բրազիլացի ուսուցիչների բողոքի ակցիան կրկին վերածվել է զանգվածային անկարգությունների և բախումների ոստիկանության հետ: Ցուցարարներին հանդարտեցնելու համար ոստիկանները նույնիսկ արցունքաբեր գազ են օգտագործել: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», ուսուցիչները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Բողոքի ակցիային Ռիո դը Ժանեյրոյում մասնակցել է մոտ 10 հազար մարդ: Սկզբից ցույցը խաղաղ է եղել, հետո մթնշաղին մասնակիցներից ոմանք սկսել են ագրեսիվ պահել իրենց: Երբ ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ պայթուցիկով շշեր նետվեցին, ի պատասխան ոստիկանությունը ստիպված եղավ արցունքաբեր գազ կիրառել: Սան Պաուլուում նմանատիպ ակցիան ավարտվեց ոստիկանության հետ բախումով: Ցուցարարները, քողարկելով դեմքերը, բանկերի մի քանի բաժանմունքներ են կողոպտել: Հոկտեմբերի 2-ին Բրազիլիայի ուսուցիչները գրեթե ջախջախեցին Ռիո դը Ժանեյրոն: Ամեն ինչ սկսվեց խաղաղ ցույցից, որի մասնակիցները պահանջում էին բարձրացնել աշխատավարձերն ու բարելավել աշխատանքի պայմանները: Սակայն շուտով ամբոխի տրամադրությունը փոխվեց՝ առաջին պլան դուրս եկան ագրեսիվ տրամադրված ակտիվիստները: Ցուցարարները սկսեցին ջարդել ցուցափեղկերը, կանգառներն ու բանկոմատները, հրկիզել այն ամենն, ինչ այրվում է: Ոստիկանությունը երկար ժամանակ չէր կարողանում իրավիճակը վերահսկել: Հանդարտեցնել ցուցարարներին հաջողվեց միայն արցունքաբեր գազի միջոցով: Բախումներից տուժել է առնվազն 15 մարդ: Ուսուցիչներն արդեն երկրորդ ամիսն է գործադուլ են անում՝ նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու բարելավել աշխատանքի պայմանները: Ինչպես ասում են իրենք ուսուցիչները, պաշտոնյաներն առաջարկում են զգալիորեն քիչ պահանջվածից, ուստի ցուցարարները որոշել են ուշադրություն գրավել և գրոհել շենքը: 2013 թվականի ամռանը Բրազիլիայում իրենց իրավունքներն էին պաշտպանում 2,5 մլն մարդ: Բրզաիլիայի կառավարությունը կատարեց նրանց գրեթե բոլոր պահանջները, օրինակ, չեղյալ հայտարարեց ուղեվարձի թանկացումը, ինչն էլ սկիզբ էր հանդիսացել բողոքի զանգվածային ակցիաների համար: Photo: blogspot.com Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |