ԱՄՆ-ն ունի լծակներ, որոնք թույլ են տալիս սրել հակասությունները Իրանի ռեժիմի եւ ժողովրդի միջեւ

PanARMENIAN.Net - Իրանը ամենամեծ վտանգն է ներկայացնում ԱՄՆ համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը` այսօր ելույթ ունենալով Սենատում լսումների ժամանակ: Նա մեղադրել է Թեհրանին ահաբեկչությանն աջակցելու, Իրաքի ներքին գործերին միջամտելու, Լիբանանում եւ պաղեստինյան տարածքներում իրավիճակի ապակայունացման համար: Այդ առնչությանմբ Ք.Ռայսը հայտարարել է Թեհրանի ահաբեկչական գործունեության դեմ հանդես եկող երկրների կոալիցիան ընդլայնելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով, համաշխարհային հանրությունը չպետք է սահմանափակվի միայն միջուկային թեմայի քննարկմամբ: «Մենք պետք է առավել լայն կատեգորիաներով մտածենք, պետք է ընդլայնենքն առկա կոալիցիան եւ քննարկենք ոչ միայն այն, ինչ անում է Իրանը միջուկային ոլորտում, այլ նաեւ այն, ինչ անում է ահաբեկչությանն աջակցելու առումով»,-ասել է նա:

Մեղադրելով Թեհրանին Իրաքում իրավիճակի ապակայունացման համար` Ք.Ռայսը չէր թաքցնում բուն Իրանի ներքաղաքական իրավիճակին ազդեցություն գործելու ԱՄՆ մտադրությունները: Նա մասնավորապես հայտարարեց, որ ամերիկացիներն ունեն այդ հնարավորությունները: «ԱՄՆ-ն ունի լծակներ, որոնք թույլ են տալիս սրել հակասությունները Իրանի ռեժիմի եւ ժողովրդի միջեւ»,-ասել է պետքարտուղարը: ԱՄՆ պետքարտուղարը պարզաբանել է, որ խոսքը գնում է Իրանում ժողովրդավարությանն աջակցելու ջանքերի մասին: Ավելի վաղ Բուշի վարչակազմը այդ նպատակների համար Կոնգրեսից 75 մլն լրացուցիչ հատկացումներ էր խնդրել 2006 թվականի համար: Այդ գումարը նախատեսվում է ուղղել Իրանի ուղղությամբ ռադիո եւ հեռուստահեռարձակման ընդլայնմանը, արտաքին աշխարհի հետ իրանցիների կապերի ընդլայնմանը եւ այլն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---