Եգիպտոսը մերժել է Թուրքիային պաշտոնանկ արված Մուրսիի հետ հանդիպման հարցում![]() 8 հոկտեմբերի 2013 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան խնդրել է Եգիպտոսի ղեկավարությանը հնարավորություն տալ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին հանդիպել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ, գրում է Today's Zaman-ը՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Պաշտոնական Անկարան համաձայն է հանդիպել Եգիպտոսի ղեկավարության հետ միայն Մուրսիի հետ հնարավոր հանդիպման պայմանով: Թուրքիան խզեց բոլոր դիվանագիտական հարաբերություններն Եգիպտոսի հետ Մուրսիի տապալումից հետո հուլիսի 3-ին: Եգիպտական կողմն ողջունում է Դավութօղլուի այցը՝ մերժելով Անկարային նախկին նախագահի հետ հանդիպման հարցում: Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին: «Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |