Տեսանելի ապագայում չի հաջողվի կիրառել ղարաբաղյան խնդրի լուծման արդար մոդելը

PanARMENIAN.Net - Հակամարտության կարգավորման մոդելը անպայման պետք է հիմնված լինի տրամաբանական, անարյուն մոտեցման վրա, ընդ որում ելնելով այդ տարածաշրջանի իրական, այլ ոչ թե կեղծված պատմության լավ իմացությունից, առանց խաբելու ժողովրդներին, լիովին պաշտպանելով նրանց իրավունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: «Ես, որպես ԽՍՀՄ առաջին թեժ կետն անցած մարդ, իմանալով Լեռնային Ղարաբաղի պատմությունը հին ժամանակներից մինչ մեր օրերը, որն անցյալ դարի 80-90-ականներին շատ է շփվել ինչպես Ղարաբաղի հայերի, այնպես էլ ադրբեջանցիների հետ, գրել է «Խռովահույզ Ղարաբաղ» գիրքը, ցանկանում եմ հավատալ արդար մոդելին: Ամենաարդար մոդելին, ըստ որի հնարավոր կլինի վերդարաձնել մարդկանց խաղաղ, բարեկամական եւ բարիդրացիական գոյակցության: Սակայն կիրառել այն մոտ ապագայում, հավանաբար, չի հաջողվի»,-ասել է Կրիվոպուսկովը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Պատմությունը խստորեն կդատապարտի այն քաղաքական գրոծիչներին, որոնք 1988 թվականից սկսած հրահրեցին եւ թույլ տվեցին երկու ժողովրդների արյունալից ազգամիջյան դիմակայությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---