1921 թվականին Հայաստանը կորցրեց իր հողերը, քանի որ ընկալվում էր որպես Անգլիայի դաշնակից30 մարտի 2006 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի պայմանագրով Հայաստանի հաշվին Ռուսաստանի կողմից Թուրքիան արած մեծ զիջումները կատարվեցին, որովհետեւ բոլշեւիկների կողմից Հայաստանը շատ ավելի էր ընկալվում որպես Անգլիայի դաշնակից, քան Վրաստանն ու Ադրբեջանը: Այդ մասին Երեւանում` «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հարավկովկասյան բաժանմունքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, հայտնի թուրքագետ, պրոֆեսոր Միխաիլ Մեյերը: Նրա խոսքերով, հենց այս հանգամանքն է դարձել Հայաստանի հանդեպ բոլշեւիկների կտրուկ բացասական վերաբերմունքի պատճառը: «Խորհրդային Ռուսաստանի համար Անգլիան ավելի վատ թշնամի էր, քան Թուրքիան: Միեւնույն ժամանակ, բոլշեւիկները վախենում էին, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը ավելի շուտ պայմանագիր կկնքի Ֆրանսիայի, քան Ռուսաստանի հետ: Հենց այդ պատճառով Հայաստանը կորցրեց իր հողերի մեծ մասը»,-նշեց նա: Պրոֆեսոր Մեյերը հիշեցրեց նաեւ, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկին կանգնած էր Դաշնակցություն կուսակցությունը, որը հակված էր համագործակցելու անգլիացիների հետ, որը նույնպես իր դերը կատարեց: Նշենք, որ ըստ Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկովյան պայմանագրի, Թուրքիային անցան Կարսի, Էրզրումի եւ Արդահանի վիլայեթները: Նախիջեւանը դարձավ վիճարկելի տարածք եւ հանձնվեց Ադրբեջանին առանց երրորդ երկրի, այսինքն Հայաստանին հանձնելու իրավունքի: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը երկարացվել է 7 տարով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն Փաշինյանը՝ Բայդենին․ ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների համագործակցությունը զգալի աճել է Օգոստոսի 1-ից վարժական հավաքներ կանցկացվեն Նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ ՀՀ–ն Սահմանադրության օրը կդիմավորի Tricolor Yerevan Night Run գիշերային վազքով. Տոնական քայլերթ և համերգ է սպասվում Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը |