«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 20–ին Երևանում «Ագրոֆորում» կանցկացվի![]() 19 հոկտեմբերի 2013 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը: Դրա շրջանակում հոկտեմբերի 20–ին կանցկացվի նաև «Ագրոֆորում»՝ նվիրված Գյուղատնտեսի օրվան: Եռօրյա «ԱրմՊրոդէքսպո» ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն նմուշները` ոգելից խմիչքներ, հյութեր, պտուղ-բանջարեղենի պահածոներ, հրուշակեղեն, մսամթերք և կաթնամթերք, չոր մրգեր, սուրճ, ծխախոտ, հայրենական արտադրողների բերքն ու բարիքը, ինչպես նաեւ փաթեթավորման,լաբորատոր և գյուղատնտեսական ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների արտադրանքը: Ընդհանուր առմամբ, «Արմպրոդէքսպո»-ին մասնակցում են հինգ տասնյակից ավելի ընկերություններ, իսկ ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»-ին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերն՝ իրենց բերք ու բարիքով: «Արմպրոդէքսպո» առաջին միջազգային ցուցահանդեսը տեղի է ունեցել 2001 թվականին: Կազմակերպիչներն են գյուղատնտեսության նախարարությունը, ԱԳՆ-ն, Երևանի քաղաքապետարանը, Առևտրա-արդյունաբերական պալատը և «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն ՓԲԸ-ն: Կազմակերպիչների գնահատմամբ ցուցահանդեսը հնարավորություն կտա ևս մեկ անգամ գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունն և կոչված է արտահանման հնարավորություններն ընդլայնելու, նաև գործարար կապեր հաստատելու: Կառավարությունը 2014 թվականին գյուղատնտեսության ոլորոտում 5 տոկոս աճ է կանխատեսում: 2013թ. առաջին յոթ ամիսներին գյուղմթերքի արտադրության իրական ծավալն աճել է 5,6 տոկոսով, որտեղ զգալի մասնաբաժին ունի բուսաբուծական արտադրանքը՝ 8,8 տոկոս: Կաթի և մսի արտադրության ոլորտում իրական աճը գրանցվել է 1,6 տոկոսի չափով, որտեղ զգալի է 4,4 տոկոս կաթնամթերքի արտադրությունը: Իսկ Սպանդի համար նախատեսված կենդանիների ու թռչունների գլխաքանակը կրճատվել է համապատասխանաբար 1,4 և 2,1 տոկոով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |