Ռուսաստանը կօգնի ՀԱՊԿ երկրներին արդիական զենքով![]() 21 հոկտեմբերի 2013 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կօգնի ՀԱՊԿ երկրներին ժամանակակից զենքով: Այդ մասին այսօր տեսաասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ երկրներ արդիական զենքի և սպառազինության առաքումների ծրագիրը պատրաստ է, հաստատված է մեր երկրների նախագահների կողմից,- ասել է նա: -Կա սպառազինության հաստատված անվանական ցանկ, այժմ հստակեցվում են այդ օգնության ժամկետները»: «Երեքշաբթի ՀԱՊԿ ռազմական փորձագետները կհավաքվեն Մոսկվայում, ճշտելու սպառազինությունների անվանական ցանկն ու առաքումների ժամկետները»,- ասել է Բորդյուժան: Ըստ նրա, «ծրագիրը գտնվում է իրականացման փուլում»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ «սպառազինման ծրագիրը հսկայական միջոցներ է պահանջում»: «Կարծում եմ, որ կարող է որոշակի ձգձգում լինել, հաշվի առնելով ՀԱՊԿ մի շարք պետությունների ֆինանսական հնարավորությունները»,- ասել է Բորդյուժան, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնում է News Armenia-ն, Բորդյուժան հայտարարել է նաև, որ ՀԱՊԿ առջև երբեք դրված չի եղել խաղաղապահներ գործուղելու հարցը մերձդնեստրյան կամ ղարաբաղյան հակամարտությունների գոտի: «Մեր առջև երբեք հարց չի դրվել, որ ՀԱՊԿ խաղաղապահները տեղակայվեն այս կամ այն թեժ կետում կամ հակամարատության գոտում»,- ասել է նա: Ըստ Բորդյուժայի, դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հայտնվել են մի քանի տարի առաջ և այժմ անցնում են համատեղ մարտական նախապատրաստման փուլ: «Մերձդնեստրում արդեն կան ՌԴ խաղաղապահներ, որոնք բավականին հաջող են կատարում իրենց պարտականությունները, ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այնտեղ հատուկ կարգավիճակ է և որոշումներ հնարավոր է կայացնել միայն երկու պետությունների համաձայնության դեպքում: Ըստ նրա, ՀԱՊԿ ղեկավարությունը շուտով մտադիր է շփումներ հաստատել ՄԱԿ խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի հետ, որպեսզի այնտեղ գնահատեն խաղաղապահ ուժերի պատրաստականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նիկոլայ Բորդյուժան նշել է նաև, որ դրանից հետո անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կկարողանա իր խաղաղապահ ուժերն օգտագործել ըստ ՄԱԿ ԱԽ մանդատի, «բնականաբար, Հավաքական անվտանգության խորհրդի՝ այսինքն ԱՊՀ անդամ պետությունների նախագահների համատեղ որոշման արդյունքում»: Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ում կստեղծվի Հակաթմրանյութային գործողությունների կենտրոն: Ըստ Նիկոլայ Բորդյուժայի, համապատասխան որոշումն արդեն կայացվել է: Կենտրոնը կհամակարգի ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեությունն այդ ուղղությամբ: ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |