Ղրղզստանն առաջարկել է Ճապոնիային ու Հարավային Կորեային անդամակցել Մաքսային միությանը![]() 21 հոկտեմբերի 2013 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Դեռ Մաքսային միության անդամ չդարձած Ղրղզստանն արդեն նոր անդամների է ներգրավում այդ միավորման մեջ: Այդպես, Ղրղզստանի փոխվարչապետ Ջոոմարթ Օթորբաևն առաջարկել է Ճապոնիային ու Հարավային Կորեային անդամակցել Մաքսային միությանը, հայտնել է segodnya.ua-ն, Ղրղզստանի կառավարության մամլո ծառայության վրա հղումով: «Մաքսային միությունը բոլոր շանսերն ունի դառնալու Եվրասիական տնտեսական միության արդյունավետ անդամը: Ես առաջարկում եմ Կորեային ու Ճապոնիային անդամակցել Մաքսային միությանն ու ընդլայնել տնտեսական հնարավորությունները»,-հայտարարել է Ղրղզստանի փոխվարչապետը Սեուլում: Նա նաև հիշեցրել է, որ Ղրղզստանում բանավեճ է գնում միավորմանն անդամակցելու շուրջ: Հիշեցնենք, ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել էր դուրս գալ միությունից: Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձևն է Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակում, որը նախատեսում է միասնական մաքսային տարածք: Մասնակից երկրները կիրառում են միասնական մաքսային սակագին ու առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |