Բրիտանական SAS-ը մարզում է Ադրբեջանի հատուկջոկատայիններին![]() 21 հոկտեմբերի 2013 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայությունը (SAS) ԱԳՆ պատվերով վարժեցրել է ադրբեջանցի հատուկջոկատայիններին, նպատակ ունենալով հզորացնել իր ազդեցությունն այդ հետխորհրդային հանրապետությունում, գրում է The Sunday Times-ը: Ըստ փաստաթղթի, որը հայտնվել է The Sunday Times-ի տնօրինության տակ, բրիտանացի հատուկջոկատայինները 6-շաբաթյա մարզումների շրջանակում սովորեցրել են ադրբեջանցի գործընկերներին շենքեր գրոհել, դիպուկահարների հմուտթյուններին տիրապետել: «Lanark գործողության» ծրագրի նպատակներից մեկը բրիտանական ԱԳՆ ներկայության հզորացումն է Ադրբեջանում: Արևմտյան քաղաքական գործիչները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այդ երկրի հարուստ նավթագազային պաշարների պատճառով: Սակայն իրավապաշտպանները մեղադրում են Ալիևի կառավարությանը ձերբակալությունների միջոցով ընդդիմադիրներին ճնշելու մեջ»,-գրում է The Sunday Times-ը: Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայությունը (SAS) հիմնվել է 1950 թվականի մայիսի 31-ին: Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերի (UKSF) մասը և մոդել է ծառայել շատ երկրների հատուկ նշանակության ուժերի համար: SAS 22-րդ գունդը կազմավորվել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Գնդի «Increment» ջոկատը գործում է արտաքին հետախուզության MI6 շրջանակներում: Photo:eliteukforces.info Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |