ՀՀ արտաքին պետպարտքի կառուցվածքում կեսից ավելին արտոնյալ վարկերն են

ՀՀ արտաքին պետպարտքի կառուցվածքում կեսից ավելին արտոնյալ վարկերն են

PanARMENIAN.Net - 2013 թ. առաջին կիսամյակում, տարեվերջի համեմատ, ՀՀ արտաքին պետական պարտքը նվազել է 4.5%–ով և կազմել 3713.5 մլն դոլար: 2013 թ. առաջին կիսամյակի տվյալներովª պարտք/ ՀՆԱ հարաμերակցությունը 37.3% է, ինչը նախորդ տարվա համեմատությամμ նվազել է: Համաձայն Ֆինանսների նախարարության տվյալներիª արտաքին պետական պարտքի կառուցվածքում նշանակալի փոփոխություններ չեն եղել: Այս մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության հաշվետվության (2013 թ. առաջին կիսամյակ) մեջ:

Արտոնյալ վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր պարտքի ծավալում 55.6% է, միևնույն ժամանակ, նախորդ տարեվերջի համեմատ շարունակել է նվազել լողացող տոկոսադրույքով վարկերի կշիռը և կազմել է 34.4 %: Հայաստանի կողմից միջազգային շուկայում թողարկված եվրաբոնդերի տեղաբաշխումից առաջացած ամբողջ գումարն այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ արդեն փոխանցվել է կառավարության հաշվեհամարին: Եվրաբոնդերի թողարկումն իրականացվել է սեպտեմբերի 19-ին 700 մլն դոլար ծավալով, մարման ժամկետը 7 տարի է, եկամտաբերությունը՝ 6 տոկոս:

Այդ գումարը կօգտագործվի մի շարք ուղղություններով: Առաջինը` ՀՀ կառավարությունը վաղաժամկետ կմարի Ռուսաստանի Դաշնությունից 2009 թ-ին ստացած 500 մլն դոլար վարկը, երկրորդ` 60 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ կենտրոնական բանկին` փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար, երրորդ` 3,9 մլրդ դրամ կհատկացնի ՓՄՁ վարկային կազմակերպությանը` ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու համար, չորրորդ` 1 մլրդ 950 մլն դրամ կուղղվի արտահանման ֆինանսավորման ապահովագրական նոր կառույցին, որի նպատակն է ստեղծել մեխանիզմներ արտահանման խթանման համար:

Եվրաբոնդերի թողարկումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ միջազգային չափանիշներով Հայաստանն արդեն չի համարվում աղքատ երկիր և տեղափոխվել է միջին եկամուտ ունեցող երկրների խումբ: Դա նշանակում է, որ Հայաստանն այլևս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու՝ ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ՝ Համաշխարհային բանկից, ոչ՝ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից: Օրիանկ` եթե նախկինում ՀԲ-ից Հայաստանը ստանում էր վարկ 10 տարի արտոնյալ մարման ժամկետով, 0,75 % տարեկան տոկոսադրույքով, ապա 2007-2008 թվականներից արտոնյալ պայմաններով տևրամադրվող վարկերը նվազում են, և փոխարենը ավելի բարձր տոկոսով ֆինասավորում է առաջարկվում երկրին: «Սա նշանակում է, որ Հայաստանն այլևս արտոնյալ վարկեր չի ստանալու, քանի որ միջազգային կազմակերպություններն արձանագրել են, որ Հայաստանն այլևս աղքատ երկրների խմբում չէ: Եւ մենք պետք է ինքնուրույն ֆինանսավորում հայթայթի», - ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հոկտեմբերի 3-ի ճեպազրույցում:

Բացի այդ մասնավոր հատվածն իր բիզնես նախագծերի համար ֆինասավորման կարիք ունի: Ըստ նախարարի` այսօրվա միջազգային ֆինանսական շուկայում կանոններն այնպիսին են, որ եթե պետությունն այդ շուկայում մասնակցություն չունի, ապա այդ մասնավորը այդ շուկայում կամ չի կարողանում ընդհանրապես ներգրավել միջոցներ, կամ եթե ներգրավում է՝ չափազանց վատ պայմաններով, բարձր տոկոսներով: Նախարարը նշեց նաև, որ ճգնաժամի պայմաններում միջազգային շուկայում տոկոսադրույքները նվազել են` 1%-ից ցածր: Սակայն համաշխարհային տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, ինչը նշանակում է, որ առաջիկայում սկսելու է տոկոսների բարձրացում: Այդ պատճառով մի շարք զարգացող երկրներ, այդ թվում` Հայաստանը որոշել են պարտատոմսեր թողարկել այսօր, այլ ոչ թե 1-2 տարի հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---