«Հեզբոլլահը» մեղադրում է Սաուդյան Արաբիային «Ժնև-2» խորհրդաժողովը ձախողելու մեջ![]() 29 հոկտեմբերի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի շիաների «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան մեղադրել է Սաուդյան Արաբիային Սիրիայի գծով Ժնևի խաղաղ խորհրդաժողովը ձախողելու մեջ, գրում է «Ինտերֆաքսը» լիբանանյան The Daily Star թերթի վրա հղումով: «Աշխարհը սկսել է հասկանալ, որ սիրիական ճգնաժամը չունի ռազմական լուծում, և ելքը միայն քաղաքական կարող է լինել, առանց նախապայմանների երկխոսության միջոցով: Սակայն Սաուդյան Արաբիան դեռևս չի ողջունում Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման հեռանկարը»,-ասել է Նասրալլան: Ըստ նրա, Էռ Ռիյադը սպառել է Սիրիայի նախագահ Ասադին տապալելու բոլոր հնարավոր միջոցները, ինչպիսիք են տասնյակ հազարավոր գրոհայինների գործուղումը Սիրիա: «Համառությունն ու ռազմական լուծման պահանջները կհանգեցնեն մարտերի շարունակությանը, զոհերի ու ավերածությունների, ինչպես նաև բացասաբար կանդրադառնան հարևան երկրների վրա»,-ասել է «Հեզբոլլահի» ղեկավարը: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան չպետք է բաց թողնի Ժնևում խաղաղ խորհրդաժողովի հնարավորությունը՝ նշելով, որ ժամանակը ընդդիմադիրների դեմ է աշխատում: «Ժնև-2»-ի գումարման նախաձեռնողներն են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին կիրակի օրը հայտարարել էր, որ Սիրիայի գծով խորհրդաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը նշել է նոյեմբերի 23-24-ը: Հոկտեմբերի 13-ին Սիրիայի ընդդիմադիր գլխավոր ուժը՝ Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարեց, որ մտադիր չէ մասնակցել առաջիկա բանակցություններին: Նրան միացան ևս 20 իսլամիստական խմբավորումներ: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |