Մեծ Բրիտանիան կարող է առաջին ոչ մահմեդական երկիրը դառնալ, որտեղ իսլամական պարտատոմսեր կթողարկվեն![]() 29 հոկտեմբերի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան կարող է առաջին ոչ մահմեդական երկիրը դառնալ, որտեղ իսլամական պարտատոմսեր կթողարկվեն: Ակնկալվում է, որ շուտով այդ մասին պաշտոնապես կհայտարարի երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է ՌԲԿ-ն՝ BBC-ի վրա հղումով: Բացի այդ Լոնդոնում 9-րդ Համաշխարհային իսլամական տնտեսական համաժողովի ընթացքում վարչապետը կարող է հայտնել Լոնդոնի ֆոնդային բորսայում իսլամական ինդեքսի ստեղծման մասին: Չի բացառվում, որ իսլամական պարտատոմսերը 200 մլն ֆունտ ընդհանուր արժեքով թողարկվեն արդեն հաջորդ տարի: Այդ քայլերն ուղղված են ավելի մեծ քանակով իսլամ դավանող ներդրողներ ներգրավելու միտումով: Քեմերոնը վստահ է, որ նման միջոցները ավելի քան հիմնավորված են, քանի որ իսլամական ներդրումների ծավալը երկրի տնտեսության մեջ վերջին յոթ տարում աճել է 150 տոկոսով, իսկ հաջորդ տարի այն կարող է հասնել 1,3 տրլն ֆունտի: Բրիտանական իշխանությունները ոչ թե ուղղակի ցանկանում են, որ Լոնդոնը դառնա Արևմուտքում իսլամական ֆինանսների կենտրոն, այլ ձգտում են, Դուբայի նմանությամբ, դառնալ իսլամական ֆինանսների համաշխարհային կենտրոններից մեկը: Իսլամը ձևականորեն արգելում է տոկոսով փոխատությունները և իսլամական պարտատոմսերի հիմքում ընկած է պարտապան ընկերության եկամուտի մի մասը ստանալու սկզբունքը: Վերջերս Արևելքում շարիաթի օրենքներով ֆինանսավորումը մեծ տարածում է ստանում: Իսլամական բանկինգը գործում է հետևյալ սկզբունքներով՝ արգելվում են տոկոսային պարտքերը, արգելվում է վերավաճառքը՝ սեփական շահերից ելնելով ինչ-որ հանգամանքների, դժվարությունների օգտագործմամբ (օրինակ, քաղաքական դժվարությունների շահարկումը): Սակայն «արևմտյան» ֆինանսական գործիքները փոփոխված ձևով օգտագործում են երկու բորսաներ՝ NASDAQ Dubai և Borse Dubai-ը: Արգելքներ կան նաև ներդրումների հարցում՝ ալկոհոլի ու ծխախոտի արտադրության և սպառման, մարմնավաճառության, կախարդության, իրենց մահով սատկած կենդանիների մսի վերամշակման համար, որոնք չեն մորթվել հանուն Ալլահի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |