![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Samsung-ը «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին թվային ռենտգենի սարք է նվիրել![]() ![]() PanARMENIAN.Net - Թվային տեխնոլոգիաների և սարքավորումների առաջատար արտադրող Samsung Electronics ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին Samsung ապրանքանիշի նորագույն թվային ռենտգեն հետազոտության ապարատ է նվիրաբերել: Բացման պաշտոնական արարողությանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, բժշկական կենտրոնում մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ-ում Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը, ինչպես նաև Samsung Electronics-ի Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը: Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում առաջինն է, որտեղ 2013-ի ընթացքում նման մասշտաբի ծրագիր է իրականացվել:SAMSUNG XGEO GC80-ը Հայաստանի առաջին ամբողջովին թվային ռենտգենային ապարատն է: Դրաբոլոր բաղկացուցիչները հեռակառավարվող են, ինչը շուկայումնախադեպը չունի: Ապարատն ունի բարձր թողունակություն, ամբողջությամբ մեքենայացված է, ապահովում է բոլոր տեսակի շարժումների ավտոմատացում: Նորագույն թվային տեխնոլոգիաներընվազագույն ճառագայթման պայմաններումապահովում են ռենտգենային պատկերի առավել բարձր որակ: Թվային դիսփլեին ռենտգենոլոգիական հետազոտությունների արդյունքների ցուցադրման շնորհիվ SAMSUNG XGEO-GC80 զգալիորեն նվազեցնում է հետազոտության տևողությունը: SAMSUNG XGEO-GC80 ռենտգենային ապարատն արժանացել է IDEA 2012 մրցանակաբաշխության ոսկե մեդալին: Նման բարձր գնահատականը բժշկական ոլորտում վկայում է բիզնեսի նոր սեգմենտում մեծ հեռանկարների և լուրջ մտադրությունների մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |