Հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանման համակարգի գործադրումն է (թարմացված)![]() 2 նոյեմբերի 2013 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Երևանում, ինչպես նաև Արագածոտնում, Տավուշում, Արարատում, Վանաձորում, Աշտարակում նոյեմբերի 2-ի առավոտյան խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը, համակարգի աշխատանքի խափանման պատճառն ընկերության աշխատանքը չէ: Համակարգի աշխատանքը խափանվել է էներգետիկայի նախարարության «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից: «Խնդիրների մասին տեղեկություններ դեռևսչկան, սակայն նախարարությունը խոստացել է պարզել ստեղծված իրավիճակի պատճառներն ու տեղեկություններ ներկայացնել մեկ ժամվա ընթացքում»,-ասաց նա: Որոշ տեղերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, աշխատանքները շարունակվում են: Էներգետիկայի նախարարությունում տեղեկություններ չտրամադրեցին ստեղծված իրավիճակի մասին, իսկ մամուլի քարտուղարի հեռախոսը լռում էր: Ավելի ուշ ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը տեղեկացրել է, որ հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրումն է, այսինքն՝ Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի էներգահամակարգից, ինչի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը: Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, այժմ էներգետիկայի նախարարությունում արտահերթ նիստ է: Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Հարությունյանը, ժամը 10:26-ին արդեն իսկ վերականգնվել էր Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը, ժամը 11:30-ին` հանրապետության էլեկտրաէներգիա սպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը: Այս պահին շարունակվում են աշխատանքները մյուս սպառողների էլեկտրամատակարարումը ևս վերականգնելու համար: Միաժամանակ ընթանում է նաև մասնագիտական քննություն` կատարվածի պատճառները պարզելու և հետագայում նման խնդիրներից խուսափելու համար»: Ժամը 12.07-ին վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը, որը հոսանքազրկման պատճառով խափանվել էր: Ժամը 13.51-ի դրությամբ Էլեկտրոէներգետիկական համակարգի «Օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Մ.Մնացականյանից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության տարածքում բոլոր կենսապահովման օբյեկտներն էլեկտրաէներգիա ունեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |