Microsoft-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հորդորում է ՀՀ կառավարությանը պայքարել հենության դեմ![]() 12 նոյեմբերի 2013 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Երկրի կառավարությունը պետք է առաջատար լինի մտավոր սեփականության պաշտպանության հարցում, վստահ է Microsoft-ի երևանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: «Մտավոր սեփականության պաշտպանության հարցը ցավոտ է ոչ միայն Microsoft-ի համար, որը միշտ առաջատար է եղել այդ պայքարում»,-հայտարարել է նա Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, երբ 2006 թվականին Microsoft կորպորացիան իր ներկայացուցչությունը բացեց Հայաստանում, հենության մակարդակը Հայաստանում կազմում էր 96-98 տոկոս: Այժմ իրավիճակը փոխվել է, 2012 թ, վերջին տվյալներով այդ ցուցանիշը հասել է 87 տոկոսի: Նման արդյունք է արձանագրվել շնորհիվ ընկերության ակտիվ գործունեության, այդ թվում կրթական ծրագրերի ու բնակչության իրազեկման միջոցառումների միջոցով: «Անկասկած, այսօր մենք չենք կարող գոհ լինել այսօրվա իրավիճակից, քանի որ խնդիրը շատ կարևոր է ոչ միայն Microsoft-ի գործունեության առումով, այլ երկրի ընդհանուր զարգացման»,-ասել է նա: Բարսեղյանը հավելել է, որ լավագույն ստեղծագործական հատվածը պաշտպանված չէ մտավոր սեփականության առումով, ուստի հեռանում է Հայաստանից և գնում այն երկրներ, որտեղ հարգում և պաշտպանում են մտավոր սեփականությունը: Մյուս կողմից Հայաստանը կորցնում է օտարերկրյա ներդրողների: «Մենք հաճախ ենք խոսում ՏՏ ոլորտի զարգացման մասին, նրա ներուժի ու առաջընթացի մասին, սակայն առանց օտարերկրյա ներդրումների հետագա զարգացումը կդժվարանա: Ոչ մի արտադրող, ոչ մի ներդրող ներդրումներ չի կատարում այն երկրում, որտեղ նրա մտավոր իրավունքները կարող են վտանգվել»,-ասել է Բարսեղյանը: Նա հավելել է, որ ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ են կորցնում ոչ միայն հեղինակներն ու իրավատերերը, այլ նաև պետական բյուջեն, էլ չենք խոսում անվտանգության ապահովման ու այլ տեխնիկական միջոցների մասին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |