ՎԶԵԲ-ը Հայաստանում 2014-ին չափավոր տնտեսական աճ է կանխատեսում

ՎԶԵԲ-ը Հայաստանում 2014-ին չափավոր տնտեսական աճ է կանխատեսում

PanARMENIAN.Net - 2012 թվականին Հայաստանում գրանցված 7,1 տոկոս ՀՆԱ աճը 2013-ին նվազել է մինչև 2,5 տոկոս: Այդ մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) զեկույցում: Ինչպես ասվում է զեկույցում, 2013 թ. աճը նվազել է ռուսական գազի և մյուս սակագների զգալի բարձրացման պատճառով: Կանխատեսումների փոփոխությունները պայմանավորված են հիմնականում Ռուսաստանի համար տնտեսական հեռանկարների վատթարացմամբ և այդ գործոնի ազդեցությամբ տարածաշրջանում նրա գործընկերների վրա:

Ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ աճի կտրուկ դանդաղումից հետո 2014 թվականին ակնկալվում է չափավոր տնտեսական աճ 3,5 տոկոսի մակարդակով: Հայաստանի տնտեսությունը հաջորդ տարի կվերականգնվի, քանի որ պահպանվում է դրամական փոխանցումների մեծ ներհոսքը, իսկ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կարող է նպաստել գազի սակագնի նվազեցման:

Ընդհանուր առմամբ Արևելյան Եվրոպայի և Կովկասի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) տարածաշրջանում 2013 թվականին ակնկալվում է ՀՆԱ 1-տոկոսանոց աճ, իսկ 2014-ին՝ 2-տոկոսանոց:

Ըստ ՎԶԵԲ զեկույցի, 2013 թվականի ավարտին ՀՆԱ աճը Վրաստանում կկազմի 2 տոկոս, 2014-ին՝ 4 տոկոս, Ադրբեջանում՝ 4,5 տոկոս, 2014-ին՝ 3,5 տոկոս, Ռուսաստանում՝ 1,3 տոկոս, 2014-ին՝ 2,5 տոկոս, Թուրքիայում՝ 3,7 տոկոս, 2014-ին՝ 3,6 տոկոս:

Ըստ պետբյուջեի Հայաստանում 2013 թ. ՀՆԱ աճը կկազմի 6,2 տոկոս, իսկ 2014 թ. պետբյուջեի նախագծով այն նախատեսվում է 5,2 տոկոսի մակարդակով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---