Իրանն առաջիկայում կարող է առաջատարը դառնալ աշխարհում ածխաջրածինների պաշարներով![]() 13 նոյեմբերի 2013 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Իրանն առաջիկայում կարող է առաջատարը դառնալ աշխարհում ածխաջրածինների պաշարներով և արդյունահանմամբ: Ըստ Իրանի ԶԼՄ-ների վերջին հաղորդագրությունների, Իրանը հետախուզել է 178 նավթի և 70 գազի հանքավայր երկրի ամբողջ տարածքում: Ինչպես գրում է Shana-ն Իրանի Ազգային նավթային ընկերության հետախուզման բաժնի պետ Հորմոզ Ջալավանդի վրա հղումով, 176 նավթային հանքավայր կա Զագրոսի շրջանում և Պարսից ծոցի ավազանում, և երկուսը՝ կենտրոնական ավազանում: «Գազի 65 հանքավայր կա Զագրոսի և Պարսից ծոցի ավազանում, երկուսը՝ կենտրոնական ավազանում, երեքը՝ Կորեդագի ավազանում»,-ասել է նա: Զագրոսի ավազանը ներառում է Լորեստանի, Ձեֆուլի, Ֆարսի, Բանդար Աբասի գավառները: Կենտրոնական ավազանը ներառում է Արևելյան Ատրպատականի, Քերմանի, Մեշհեդի, Սիֆահանի գավառները: Այժմ Իրանը չորրորդն է աշխարհում արդյունահանվող նավթի պաշարներով Վենեսուելայից, Սաուդյան Արաբիայից ու Կանադայից հետո: Բնական գազի 34 տրլն խմ պաշարներով Իրանը երկրորդն է աշխարհում Ռուսաստանից հետո: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |