Լավրովի օրինակով Քերին ևս մեկնեց Ժնև![]() 23 նոյեմբերի 2013 - 11:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Ժնև մասնակցելու համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» բանակցություններին: Որոշումը կայացվել է ուրբաթ օրը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և տեղում ԱՄՆ պատվիրակության անդամների հետ խորհրդակցելուց հետո, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մինչև վերջերս ԱՄՆ պատվիրակությունը Ժնևում գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական գծով տեղակալ Ուենդի Շերմանը: Բացի այդ, պատվիրակության կազմում էին ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Իրանի, Իրաքի և Պարսից ծոցի այլ երկրների գծով ավագ տնօրեն Պունիտ Թալվարը, ֆինանսների նախարարության տնտեսական պատժամիջոցների և օտարերկրյա ակտիվների համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Ադամ Զուբինը, Պետքարտուղարության պատժամիջոցների գծով համակարգողի տեղակալ Ռիչարդ Նեֆյուն: Երեկոյան Ժնև ժամանեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել Քեթրին Էշթոնի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ: ՌԴ նախարարը նաև հանդիպելու է ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմիիի հետ: Իրանի և «վեցնյակի» բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց որևէ համաձայնության, սակայն կողմերը հասկացրեցին, որ որոշակի առաջընթացի են հասել: Բանակցությունները Ժնևում շարունակվում են արդեն 3 օր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |