Ռուսաստանը բանակցում է Մերձավոր Արևելքի երկրներին զենք մատակարարելու շուրջ![]() 23 նոյեմբերի 2013 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան շարունակում են բանակցությունները սպառազինության ոլորտում շուրջ 12 մլրդ դոլարի համաձայնությունների փաթեթի շուրջ, հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» ուրբաթ օրը «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ պատվիրակության ղեկավար Միխայիլ Զավալին Dubai Airshow ավիացիոն ու տիեզերական միջազգային ցուցահանդեսի ավարտին: Ցուցահանդեսի շրջանակներում ռուսական պատվիրակությունը ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել մի շարք երկրների, այդ թվում ԱՄԷ, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի, Հորդանանի ու Ալժիրի հետ: «Մենք շարունակում ենք լուրջ աշխատանքը Սաուդյան Արաբիայի հետ, բանակցություններն այդ պատվիրակության հետ շարունակվում են»,-ասել է Զավալին: Տարածաշրջանում ամենախոշոր ավիացիոն և տիեզերական տեխնիկայի ցուցահանդեսներից մեկն անցնում է Դուբայում Էմիրությունների կառավարության և պաշտպանության գերատեսչության աջակցությամբ երկու տարին մեկ անգամ 1989 թվականից ի վեր: Ցուցահանդեսի աշխատանքին մասնակցել են 23 ռուսական ընկերություններ, այդ թվում վեցը ռազմատեխնիկական ոլորտի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |