Լատվիայում եռօրյա սուգ է Maxima առևտրի կենտրոնում զոհվածների հիշատակին![]() 23 նոյեմբերի 2013 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լատվիայում սկսվել է եռօրյա սուգը: Երկիրը հարգում է Ռիգայում Maxima առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակը: Այս պահի դրությամբ զոհվածները 52 են, այդ թվում Հայաստանի մեկ քաղաքացի: Ողբերգությունը տեղի ունեցավ հինգշաբթի ուշ երեկոյան: Նախ փլուզվել են առևտրի կենտրոնի պատերից մեկն ու տանիքը: Երբ ժամանել են առաջին փրկարարները և սկսել են հանել տուժածներին, ևս մի պատ է փլուզվել: Ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 500 քմ: Փլուզման հետևանքով տուժել են նաև փրկարարներ, նրանցից երեքը զոհվել է: Լատվիայում նոյեմբերի 23, 24-ն ու 25-ը սգո օրեր են հայտարարված: Նոյեմբերի 24-ը սգո օր է հայտարարվել նաև Լիտվայում: Այդ օրերին երկրի ողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները: Երկուշաբթի կեսօրին կհայտարարվի լռության րոպե ի հիշատակ զոհվածների: Ռիգայի բնակիչները ծաղիկներ են տանում ողբերգության վայր: Ամբողջ երկրի տարածքում մատուցվել են սգո ժամերգություններ: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, սկսել է հետաքննություն: Քննությունը կատարվածի պատճառների երեք վարկած ունի՝ խախտումներ նախագծման փուլում, անբարեխիղճ կառուցապատում, տանիքում շինանյութի պահում, գրում է spbdnevnik.ru-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |