Ուկրաինայի վարչապետ. Չենք գնում Մաքսային միություն![]() 23 նոյեմբերի 2013 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան չի գնում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն: Այդ մասին նոյեմբերի լույս 23-ի գիշերը հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը «Ինտեր» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նա հայտարարել է, որ ԵՄ հետ համաձայնագրի կնքումը կասեցնելու մասին որոշումը մարտավարական բնույթ է կրում, ոչ թե ռազմավարական: Ըստ նրա, պետք չէ հակադրել եվրոպական ինտեգրումն ՄՄ հետ համագործակցությանը: «Դա հատուկ է արվում. եթե մենք հետաձգեցինք ստորագրումը, ուրեմն ուզում ենք Մաքսային միությանն անդամակցել: Ո՞վ ասաց»,-հայտարարել է Ազարովը: Ազարովը նաև արձագանքել է ընդդիմության մեկնաբանությանը, որը խոստացել է խորհրդարանում բարձրացնել կառավարության պաշտոնանկության հարցը: «Եթե ես գոնե մեկ բառ սուտ եմ ասել, թող ինձ վաղը պաշտոնանկ անեն»,-ասել է վարչապետը, գրում է Gazeta.ua-ն: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում: Ստորագրման պայմաններից մեկը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելն է կալանավայրից, Եվրոպայում նրան քաղբանտարկյալ են համարում: Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |