Լավրովն ու Էշթոնը քննարկել են Իրանի վերաբերյալ պայմանավորվածության հասնելու ուղիները![]() 23 նոյեմբերի 2013 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Ժնևում քննարկել են Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ միջազգային միջնորդների «վեցնյակի» ու Թեհրանի փոխընդունելի պայմանավորվածության հասնելու ուղիները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին: «Ուշադրության կենտրոնում էր փոխընդունելի պայմանավորվածության ուղիների որոնումը Իրանի և «վեցնյակի» միջև»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ուրբաթ երեկոյան Լավրովը հանդիպել է նաև Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլը Ժնևում մեկնարկեց նոյեմբերի 20-ին: Այժմ Ժնևում են գտնվում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Չինաստանի ԱԳ նախարարները: Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նոյեմբերի 23-ին կարող է համաձայնագիր ստորագրվել: Բանակցությունների նախորդ փուլն ավարտվել է նոյեմբերի 10-ին: Իսրայելը, ԱՄՆ-ն, մի շարք այլ արևմտյան երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |