Շոտլանդիան պատրաստվում է անջատվել Միացյալ Թագավորությունից

Շոտլանդիան պատրաստվում է անջատվել Միացյալ Թագավորությունից

PanARMENIAN.Net - Շոտլանդիան անկախ պետություն կդառնա 2016 թվականի մարտի 24-ին, եթե շոտլանդացիների մեծ մասը 2014 թվականի սեպտեմբերի 18-ի հանրաքվեում կողմ արտահայտվի Շոտլանդիայի անջատմանը Մեծ Բրիտանիայից: Նոյեմբերի 26-ին կառավարությունը Էդինբուրգում կներկայացնի «Սպիտակ գիրքը»՝ դա փաստաթուղթ է Միացյալ Թագավորության այդ մասի անկախացման հեռանկարների մասին: «Այդ հիմնարար փաստաթուղթը ներկայացնում է անկախության տնտեսական, սոցիալան և ժողովրդավարական սկզբունքները: Այնտեղ շարադրված են Շոտլանդիայի ուժեղ ֆինանսական կողմերն ու մանրամասն նկարագրված է անկախացման գործընթացը»,-հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Սթարջոնը: «Սպիտակ գրքի» հետ մեծ հույսեր են կապում: «Անկախացման այդ ուղեցույցը ամենամանրակրկիտ ու հասկանալի փաստաթուղթը կլինի այդ տիպի երբևէ հրապարակված փաստաթղթերի շարքում: Այն կարող է պետք գալ ոչ միայն Շոտլանդիային, այլ պոտենցիալ անկախացող ցանկացած երկրի»,-ասել է Սթարջոնը:

Զեկույում մանրամասն նկարագրված են այն բոլոր գործընթացները, որոնք պետք է իրականացվեն ինքնիշխանության հաստատման համար մինչ Անկախության օրը ու առաջին ընտրությունները Շոտլանդիայի խորհրդարան: Սթարջոնը հորդորել է բնակչությանը ծանոթանալ այդ 670-էջանոց փաստաթղթին: Այն տարածվելու է ինչպես տպագիր տեսքով, այնպես էլ էլեկտրոնային, հայտնում է NEWSru.com-ը:

Մարտի 24-ը պատահաբար չի ընտրվել որպես Շոտլանդիայի հնարավոր ինքնիշխանության օր՝ այդ օրը 1603 թվականին կնքվել է «Թագերի դաշինքը»: Այն միավորեց Անգլիային և Շոտլանդիային տոհմային միությամբ, որի շրջանակներում երկու թագավորությունները մոտ 100 տարուց ավելի անկախ մնացին:

Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացմանը, ապա այն նշանակվել է դեռ մարտին: Հանրային կարծիքի հերթական հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Շոտլանդիայի անկախացմանը կողմ է բնակիչների միայն 30 տոկոսը, իսկ մոտ 50 տոկոսը համաձայն է պահպանել ստատուս կվոն: Տվյալներ այն մասին, թե որքանով է փոխվել շոտլանդացիների կարծիքն այս ընթացքում, չկան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---