Մոսկվայում տեղի կունենա բարեգործական համերգ, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ապրիլի 24-ին Մոսկվայի ժամանակով 19:00-ին, Մոսկվայի «Էրմիտաժ» այգում բարեգործական համերգով հանդես կգա բելգիական «Արաքս» խումբը: Համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, «Արաքս» խումբը կատարում է ավանդական հայկական երաժշտություն ժամանակակից մեկնաբանությամբ եւ օգտագործում է դասական կիթառ, ֆլեյտա, թավջութակ, շվի եւ դուդուկ: Համերգի նպատակն է սեւեռել Ռուսաստանի հասարակական եւ քաղաքական շրջանակների ուշադրությունը Հայոց ցեղասպանության թեմայի վրա, ինչպես նաեւ նպաստել հայկական համայնքի, հատկապես երիտասարդության համախմբմանը: Համերգի լրատվական հովանավորներն են մի շարք առաջատար ռուսական ԶԼՄ-ներ: Համերգին հրավիրվել են Ռուսաստանի եւ Հայաստանի ականավոր հասարակական եւ քաղաքական գործիչներ:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---