«Գազպրոմի» եւ «ԱրմՌոսգազպրոմի» ղեկավարները քննարկել են Հրազդան-5-ի վերականգնման հարցը12 ապրիլի 2006 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին տեղի է ունեցել «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի աշխատանքային հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Գազպրոմի» մամլո ծառայությունը, կողմերը քննարկել են համագործակցության ռազմավարական սկզբունքների մասին համաձայնագրի իրականացման ընթացքը, որը ստորագրվել էր «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ: Առանձնակի ուշադրությունն է հատկացվել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գնման եւ վերականգնման հարցին` հանրապետության տարածքում բնական գազը արդյունավետորեն էլեկտրաէներգիայի վերածելու նպատակով: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին «Գազպրոմ» ԲԲԸ-ն եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 25 տարի ժամկետով համաձայնագիր են ստորագրել, որը սահմանում է համագործակցության ռազմավարական սկզբունքները գազաէներգետիկ նախագծերին Հայաստանի Հանրապետության տարածքում: Փաստաթղթով նախատեսվում է, որ «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ-ն գնում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը (Հրազդան-5) Հայաստանի կառավարությունից, ինչպես նաեւ հանարպետության գազային ոլորտի օբյեկտներ: Առք ու վաճառքի նախնական պայմանագրերը պետք է կնքվեն մինչեւ 2006 թվականի ապրիլի 14-ը, իսկ նշված օբյեկտների հանդեպ սեփականության իրավունքի վերջնական հաստատումը պետք է կատարվի մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները քննարկել են համատեղ զորավարժություններն ու համատեղ ռազմարտադրությունը Նրանք հանդիպել են Աստանայում Էրդողանը չեղարկել է այցը Շուշի․Ներկա է լինելու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի խաղին Պատճառը «Գորշ գայլերի» նշան ցույց տված Դեմիրալի շուրջ սկանդալն է Մարզերում պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները գործող 9 լողավազանում Ընտրությունը կկատարվի բաց հայտարարության միջոցով՝ կարող են դիմել լողավազանի տեղակայման բնակավայրում ապրող դպրոցականները Էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին տույժ կվճարվի Նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից |