Սկոտ Գարետ. «Մենք հավատում ենք, որ Հայաստանը չի շեղվի ժողովրդավարական ճանապարհից»12 ապրիլի 2006 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանում 2007 եւ 2008 թվականների ընտրությունները ոչ ժողովրդավարական բնույթ կրեն, ապա ԱՄՆ կարող են վերանայել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրող դրամաշնորհի վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Սկոտ Գարետը: Նրա խոսքերով, թափանցիկ եւ արդար ընտրությունները ենթադրում են ոչ միայն ընտրությունների օրվա պարզությունը, այլ նաեւ նախընտրական ագիտացիան, ԶԼՄ-ների դերը, ՀԿ-ների աշխատանքը: «Սակայն մենք հավատում ենք, որ Հայաստանը չի շեղվի ժողովրդավարական ճանապարհից եւ արժանավայել կանցկացնի թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունները»,- նշել է նա:Կոնգեսմենը նաեւ ասեց, որ Հիմնադրամի ծրագրի իրագործման մեջ հատուկ տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին: «Կոռուպցիա կա ամենուրեք, սակայն դա չի նշանակում որ դրա հետ պետք չէ պայքարել: Հայաստանի կառավարությունը կառուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիր ունի, եւ ես կարծում եմ, որ կոռուպցիայի մակարդակը ձեր երկրում կնվազի»,- ընդգծեց Գարետը` ավելացնելով, որ ներկայացնում է Նյու Ջերսի նահանգը, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |