Իրանի և «վեցնյակի» համաձայնությունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին

Իրանի և «վեցնյակի» համաձայնությունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին

PanARMENIAN.Net - Իրանի և «վեցնյակի» համաձայնությունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի գծով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հայտնում է Press TV-ն: Ըստ նրա, ժնևյան համաձայնությունը «շրջադարձային» է Իրանի համար:

Ամերիկացիների շուրջ 40 տոկոսը սատարում է Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ ժնևյան համաձայնություններին: Բացասաբար է վերաբերվում պայմանավորվածություններին ամերիկացիների միայն մեկ հինգերորդը, հայտնում է անգլիական RT կայքը:

Ըստ Ipsos հետազոտական ընկերության հարցման, ԱՄՆ բնակիչների 44 տոկոսը «կողմ է համաձայնությանը «վեցնյակի» ու Իրանի միջև»: Իրանի հետ պայմանավորվածությանը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ բնակիչների միայն 22 տոկոսը:

Ամերիկացիների մեծ մասը բացասաբար է վերաբերվում Իրան ներխուժման հեռանկարին: Իրանի դեմ ռազմական գործողության գաղափարին սատարում է հարցվածների միայն 20 տոկոսը: Ամերիկացիների 49 տոկոսը գտնում է, որ Սենատը պետք է պատասխանի գործարքի ձախողմանը նոր պատժամիջոցներով: Հարցման մասնակիցների մեկ երրորդը՝ 31 տոկոսն, առաջարկում է վերսկսել բանակցությունները Թեհրանի հետ:

Մինչդեռ ԱՄՆ Սենատում Իրանի հետ հարաբերությունների առումով «կոշտ գծի» կողմնակիցները մտադիր են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Ներկայացուցիչների պալատը ավարտում է աշխատանքը մի օրինագծի վրա, որը ենթադրում է ճնշման ուժգնացում Իրանի հանդեպ: Օրինագիծը կարող է քննարկման դրվել խորհրդարանական արձակուրդներից հետո, որոնք ԱՄՆ-ում կապված են Երախտագիտության օրվա հետ:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը:

Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել բանակցությունները Ժնևում: «Ռուսաստանը միշտ սկզբունքորեն կողմ է եղել Իրանի միջուկային խնդրի լուծմանը դիվանագիտական ճանապարհով: Եվ կարևոր է, որ Ժնևի գործողությունների ծրագիրը հիմնված է հենց նման գաղափարների ու մոտեցումների վրա»,-ասել է ՌԴ նախագահը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---